Մարտի 9-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հյուրն էր «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը: Մենք հանդիպմանը նախապես պատրաստվել էինք «Գարուն» ամսագիրը ընթերցելով: Ամսագիրը սկսել է տպագրվել 1967 թ.-ից, և այսօր նրա 50-ամյակն էր: Աշոտ Գաբրիելյանը պատմում էր մեզ իր գործունեության մասին, թե ինչպես է հոդվածներ ընտրում ամսագրի համար։ Նա ասաց, որ շուտով բոլոր տարիների «Գարուն»-ը կլինի նաև էլեկտրոնային տարբերակով: Ասաց, որ ամսագրի բովանդակությունը տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ Առաջ ամսագրում հիմնականում հայտնի գրողների թարգմանություններ էին տեղադրում, քանի որ այն ժամանակ արգելում էին այդ գրողներին կարդալ և ամսագիրը ցանկանում էր հասարակությանը ծանոթացնել այդ գրականության հետ: Իսկ դրանից էլ առաջ հրապարակախոսությունն էր շատ։ Իսկ հիմա արդեն շատացել են ստեղծագործությունները: Պարոն Գաբրիելյանը առաջարկեց մեզ ընտրել մեր դպրոցի սովորողների լավագույն ստեղծագործությունները և հրապարակել «Գարունում» մեկ-երկու էջով, որ իրենք մեզ կհատկացնեն։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գաբրիելյանին , որ այցելեց մեր կրթահամալիր և սիրով էլի կսպասենք:
Աղբյուրը Սիրանուշ Ասատրյանի բլոգ