Հոկտեմբերի 14-ին, մեր սիրելի մայրաքաղաք Երևանի ծննդյան 2799 ամյակի առթիվ, «Բուկինիստ գրախանութը» կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած «Գրքի գիշեր» միջոցառումը: Երեկոյան, ժամը 20:00-ին գրախանութի դռների մոտ արդեն մեծ բազմություն էր հավաքվել, գրքասերների բազմությունը: Մենք նույնպես 20 րոպե հերթում կանգնելուց հետո, վերջապես ներս մտանք: Անասելի եռուզեռ էր «Բուկինիստում». երիտասարդները, մեծահասակները և անգամ փոքրիկ երեխաները գրքեր էին ընտրում, և ոչ միայն մեկ հատ, այլ մի քանի հատ, քանի որ այդ գիշեր բոլոր գրքերի վրա գործում էր 30% զեղչ: Ես էլ ագահորեն հետազոտում էի ժամանակակից արկածային գրականությունը, որը հիմնականում ռուսերեն լեզվով է լինում: Տարվելով իմ սիրելի գրքերով, կարծես թե մոռացել էի, որ եկել եմ նաև, որ լուսաբանեմ միջոցառումը:
Թե ինչպիսի եռուզեռ էր «Բուկինիստ» գրախանութում, կներկայացնեն ֆոտոխցիկիս լուսանկարները:
Գրախանութում հանդիպեցինք նաև սեբաստացի ընթերցասերների, ովքեր գրքեր էին ընտրում իրենց համար:
Վերջում, կարողացա մի փոքր հարցազրույց վերցնել Նարեկ Վարդանյանից, ով սիրով պատասխանեց իմ հարցերին և լուսանկարվեց ինձ հետ:
Մոռացա ասել, «Բուկինիստ» գրախանութում թեև աղմկոտ էր, սակայն դասական երաժշտության հնչյուններն ինձ տարան նկուղային հարկ, որտեղ հնչում էր դաշնամուրի կենդանի երաժշտություն, ինչն անչափ հաճելի էր: