Ամառային ընթերցանություն ծրագիրը սկսվեց «Հայ գիրք» գրախանութում։ Մենք նույնպես մասնակցեցինք: Թեման `Ընկերությունն էր: Մենք ծանոթացանք և զրուցեցինք մանկագիր Նաիրա Եդիգարյանի հետ: Շատերը ծանոթ չէին նրան, բայց ես, Լիլիթը, Արեգը և Տիգրանը նրա հետ զրուցում էինք երկրորդ անգամ։ Սկզբում ծանոթացանք միմյանց հետ և պատմում էինք մեր այս տարվա կարդացած գրքերի հերոսների մասին։ Խաղացինք հետաքրքիր խաղեր, և սովորեցինք չամաչել միմյանցից։ Քննարկում էինք տարբեր գրքերի հերոսների ընկերությունը, համեմատում էինք այն մեր ընկերության հետ, և փորձում էինք այդպես ծանոթանալ։ Հորինում էինք հեքիաթներ մեր կարդացած կենդանիների, ընկերների և այլ հետաքրքիր և ծիծաղելի հերոսների մասին։ Մի պահ պատկերացնում էինք թե մենք թիթեռ ենք, առյուծ կամ գայլ: Իմ տատիկ Թամթիմարիան գրքի հերոս՝ Շոկոլակի մասին էինք խոսում, ով իր գույնը ամեն անգամ փոխում էր և տարբեր անկյուններից դուրս էր գալիս։ Մի խոսքով այսօր շատ հետաքրքիր և ուրախ օր անցկացրեցինք։ Ծանոթացանք տարբեր դպրոցների ընթերցողների հետ։
Այսպիսով հեքիաթն սկսվում է Ընկերությամբ:
Միջին դպրոցի սովորողներ Մոնիկա Բաբայան և Լիլիթ Գրիգորյան





