Ամանորյա շնորհավորանքներ գրադարանի նոր կայքէջից

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Սիրելի ընկերներ, հարգելի ընթերցողներ

Ահա ևս մեկ տարի անցավ, ևս մեկ էջ թերթվեց մեր կյանքի գրքից: Գիրք, որը կարդալիս մեր ձեռքում պետք է անպայման մատիտ լինի, քանի որ այն հարկավոր է կարդալ խորհրդածելով, լավագույն մտքերի, գաղափարների, տողերի ընդգծումով: Համոզված ենք, որ 2016 թվականը Ձեզ բազում հնարավորություններ ընձեռեց` մատիտը գործի դնելու:
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը ի սրտե շնորհավորում է իր ընկերների, գործընկերների, ընթերցողների Ամանորը: Թող այն նոր ձեռքբերումների տարի դառնա ամենքիս համար, նորանոր բարձունքներ հաղթահարելու և նորանոր գիտելիքներ ձեռք բերելու տարի: Մենք հետևողական ջանքերով շարունակելու ենք մեր գործը, շարունակելու ենք առաջ շարժվել, կրթել, և ինչու ոչ, կրթվել: Ամեն սերունդ իր հետ նորություն է բերում, բերում է ավելի խորը մտքեր, խորը մտածողություն: Գրադարանը հարստանում է լայն մտածողություն ունեցող սերնդով, սերունդը` լայն հնարավորություններ ունեցող գրադարանով:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսքան ժամանակ գրադարանի կողքին են եղել: Ձեր ներկայությունը, առաջարկներն ու դիտողությունները ոգևորող են եղել և պարտավորեցնող։ Դուք եք տարեցտարի նպաստել գրադարանի աճին, զարգացմանն ու նոր հորիզոններ գրավելուն։ Դուք եք այն մարդիկ, ում համար մենք նոր եռանդով կաշխատենք 2017 թվականին` նոր գաղափարներով և նոր կայքէջով:
Շնորհավոր Նոր տարի:
Գրադարանի մշտական աղջիկ` Աննա Գսպոյան

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*