Գլենդեյլ. ԽԱՇաթաղ

Գլենդեյլ. ԽԱՇաթաղ
Author:
Genre: Հայ գրականություն
Tag: Հայերեն
Publication Year: 2012
Length: 240 էջ
ISBN: 9789939903262
Արամունու հերոսները մեր խայտաբղետ հասարակության տարբեր ներկայացուցիչներն են, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են հայրենի սահմաններից դուրս և հանդիպում են զանազան, հաճախ նաև ոչ-երանելի իրավիճակներում:
About the Book

Գրող-թատերագիր Խորեն Արամունի Քեշիշեանի պատմվածքների նոր գիրքը՝ «Խաշաթաղ-Գլենդել» խորագրով հրատարակվեց Երևանում: Խորեն Արամունին մինչ այժմ հրատարակել է պատմվածքների, վեպերի և թատերգությունների տասներկու գիրք, որոնցից հինգը տպագրել է Հայաստանում: Նոր գիրքը Երևանում հրատարակվել է պետական պատվերով և ներկայացնում է մանրապատումներ հայկական առօրյա կյանքից՝ լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իրանում կամ Հայաստանում: Արամունու հերոսները մեր խայտաբղետ հասարակության տարբեր ներկայացուցիչներն են, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են հայրենի սահմաններից դուրս և հանդիպում են զանազան, հաճախ նաև ոչ-երանելի իրավիճակներում: Գրողը հմտորեն ներկայացնում է այդ իրավիճակները և դրանք համեմում է սուր երգիծանքով:    Խորեն Արամունին Հայաստանի գրողների միության անդամ է. ծնունդով Իրանից է և Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել 1980 թվականին: Նրա գրքերը հրատարակվել և թատերգությունները բեմադրվել են Լոս Անջելեսում և Երևանում: «Խաշաթաղ-Գլենդել» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 19-ին Էջմիածնում:

Disclosure of Material Connection: Some of the links in the page above are "affiliate links." This means if you click on the link and purchase the item, I will receive an affiliate commission. I am disclosing this in accordance with the Federal Trade Commission's 16 CFR, Part 255: "Guides Concerning the Use of Endorsements and Testimonials in Advertising."