Երկինքն ընտրյալներ չունի

Երկինքն ընտրյալներ չունի

Ռեմարկ Էրիխ Մարիա

About the Book

է․ Մ․ Ռեմարկի այս վեպն առաջին անգամ՝ 1959 թ․, հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ․ լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 50-ական թթ․ սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր․ Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ սպրդելով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Փարիզում, Հռոմում և Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։

Details
Author:
Genre: Վեպ
Tag: Գերմանական
Publisher: Էդիթ Պրինտ
Publication Year: 2020
ISBN: 9789939754819
Disclosure of Material Connection: Some of the links in the page above are "affiliate links." This means if you click on the link and purchase the item, I will receive an affiliate commission. I am disclosing this in accordance with the Federal Trade Commission's 16 CFR, Part 255: "Guides Concerning the Use of Endorsements and Testimonials in Advertising."