
«Օդապարուկ թռցնողը», ամերիկացի աֆղան գրող Խալեդ Հոսսեինիի առաջին վեպն է: Լույս է տեսել 2003 թ. «Riverhead Books» հրատարակչության կողմից:
Վեպը պատմում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր: Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել: Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար: Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ՝ մինչև այն օրը, երբ նա, որպես փոխհատուցում, վտանգից ազատում և իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն:
About the Book
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:
Disclosure of Material Connection: Some of the links in the page above are "affiliate links." This means if you click on the link and purchase the item, I will receive an affiliate commission. I am disclosing this in accordance with the Federal Trade Commission's 16 CFR, Part 255: "Guides Concerning the Use of Endorsements and Testimonials in Advertising."